HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովը Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է համարում ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին Երևանի հայտարարությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից հնարավոր դուրս գալու մասին Երևանից հնչող հայտարարությունները Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն են:

Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 20-րդ ամենամյա նիստի շրջանակներում։

«Ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, եթե հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, նրանք կնայեն այլ տեղ՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը, դա կլինի նրանց ինքնիշխան ընտրությունը, Հայաստանի ղեկավարության ընտրությունը»,- հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Լավրովը նաև հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ կապերը, որոնք դարերով գոյություն են ունեցել հայ և ռուս ժողովուրդների միջև, չեն քանդվի։

Այդուհանդերձ, ՀՀ պաշտոնյաների և որևէ մեկը մինչ օրս բացահայտ չի հայտարարել, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Իրենց ելույթներում և հարցազրույցներում նրանք քննադատել են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների ժամանակ այս կազմակերպության պասիվությունը, սակայն բացահայտորեն չեն հայտարարել դրա կազմից դուրս գալու Երևանի պլանների մասին։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter