
Փաստաբանների պալատը և փաստաբանական ակադեմիան արցախցիների համար կազմակերպում են անվճար իրավաբանական խորհրդատվություն
Հայաստանի փաստաբանների պալատը և փաստաբանական ակադեմիան 2023 թվականի հոկտեմբերի 3-ից սկսած` ամեն օր` ժամը 14:00-17:30-ը, (Հասցե` ք. Երևան, Զաքյան 7-2, 2-րդ հարկ) արցախցիների համար կազմակերպում են անվճար իրավաբանական խորհրդատվություն:
«Խորհրդատվության կազմակերպմանը կներգրավվեն նաև Արցախի փաստաբանների պալատի ներկայացուցիչները`ԱՀ ՓՊ նախագահ Էրիկ Բեգլարյանի գլխավորությամբ:
Մարզերում իրավաբանական խորհրդատվության հետ կապված կազմակերպչական հարցերի համար արցախցիները կարող են կապ հաստատել (+374) 33 600 714 հեռախոսահամարով:
Նախաձեռնության գլխավոր նպատակն է աջակցել մեր տեղահանված հայրենակիցներին իրավական ոլորտին առնչվող ամենատարբեր հարցերում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել