HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը ևս մեկնում է Թեհրան

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը երեքշաբթի երեկոյան կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Այդ մասին հայտնում է Nour News պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Պարբերականի տվյալներով՝ Խալաֆովը նախատեսում է հանդիպել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկել նրանց հետ տարածաշրջանում առկա իրավիճակը։ Թե կոնկրետ ում հետ է հանդիպելու Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը, չի նշվում։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Թեհրանում է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Իր այցի ընթացքում նա արդեն իսկ հասցրել է հանդիպել իր իրանցի գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիյանի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter