HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության հրապարակում ակցիաների ժամանակ Երևանի 27-ամյա բնակչի կողմից սառը զենք կրելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային հավաքի ընթացքում ապօրինի կերպով սառը զենք կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:10-ին, Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային ակցիայի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Երևան քաղաքի Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկից, սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են տեղափոխել Երևան քաղաքի 27-ամյա բնակչի, ում խուզարկությամբ հայտնաբերվել է 12.5 սմ շեղբի երկարությամբ դանակ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակված դատաքրեագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նշված դանակը գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակ է և հանդիսանում է քաղաքացիական շեղբավոր սառը զենք:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունն  ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter