
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում ԶՖԳ գրասենյակի նորանշանակ տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի նորանշանակ տնօրեն Ֆաննի Դելպեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվականից։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Զրուցակիցները քննարկել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից նշված ծրագրերին հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել