
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի` Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարեկեցություն: Այս մասին հայտնում են Կառավարությա ն լրատվականից։
Օգտվելով առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիային Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում ունեցած ներգրավվածության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել