HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Հոկտեմբերի 3-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ճապոնականը՝ ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Մասակի Իկեգամին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտման քաղաքականությունը, ինչպես նաև դրանց հետևանքով ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման ու ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը:

Մասակի Իկեգամին նշել է, որ ճապոնական կողմը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս նպաստել ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի հաղթահարմանը:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան այցերի ակտիվացման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել նաև առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter