
Գյումրու արյան փոխներարկման կայանում շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ արյան պաշարների համալրման նպատակով կենտրոնի արյան փոխներարկման Գյումրիի բաժանմունքում շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։
«Յուրաքանչյուր առողջ մարդ կարող է անել այդ մարդասիրական քայլը և կյանքեր փրկել։
Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ ք. Գյումրի, Մազմանյան 3ա, Հեռ. 0312-5-93-15
Դոնորների ընդունումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30, անձը հաստատող փաստաթղթով։
Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել