
Զախարովան կարծում է, որ Հայաստանում կարևոր որոշումներ են ընդունվում` առանց քաղաքացիների կարծիքի
Հայաստանում համազգային նշանակություն ունեցող որոշումների ընդունումն իրականացվում է առանց հասարակական կարծիքի վրա հենվելու: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կայացվում են որոշումներ, որոնք համազգային նշանակություն ունեն ոչ միայն այսօրվա, այլև ազգի պատմության համատեքստում: Նրանք այդ որոշումները կայացնում են առանց հասարակական կարծիքի վրա հենվելու, առանց պլեբիսցիտի արդյունքների վրա հենվելու»,- Спутник ռադիոյի եթերում ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ ընտրությունների գնալիս ՀՀ իշխանությունները հանրությանն այլ խոստումներ էին տալիս։
Լուսանկարը՝ Александр Рюмин / ТАСС
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել