HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը չի մասնակցի Փաշինյանի հետ Գրանադայի բանակցություններին. ադրբեջանական լրատվամիջոցներ

Ադրբեջանական լրատվամիջոցները և տելեգրամյան ալիքները հայտնում են, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական խորհրդի III գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից։ Ավելին, Ալիևը ընդհանրապես չի մեկնի Գրանադա։ 

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, պատճառը Ֆրանսիայի իշխանությունների գործողություններն են, որոնք վերջին շաբաթներին տարբեր մակարդակներով իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ 

Եվս մեկ պատճառ էլ նշվում է, որ Փարիզն ու Բեռլինը հրաժարվել են հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությանը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ «նման պայմաններում ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցությունների անցկացումից»։

Դեռևս պաշտոնական տեղեկատվություն այս մասով չկա, սակայն Ադրբեջանի կառավարությանը մոտ աղբյուրները հաստատում են այս տեղեկատվությունը։ Հայկական կողմը ևս մեկնաբանություն դեռևս չի տարածել։

Եվրոպական քաղաքական խորհրդի III գագաթնաժողովին չի մասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Պատճառը, ըստ Cumhuriyet-ի, Էրդողանի առողջությունն է։ 

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter