
Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Նախագահի՝ հոկտեմբերի 3-ի հրամանագրով՝ Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի ԲԴԽ-85-Ո-253 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշվում է հրամանագրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել