HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին սպիտակ, բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, թմրանյութերի և այլ արգելված իրերի ներթափանցման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ղ Ա-ի մոտ կարճատև տեսակցության այցելած կնոջը՝ Յ Ա-ին։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

«Արդյունքում՝ կնոջ ներքնազգեստի միջից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով, որի ընդհանուր քաշը կազմել է 105 գրամ։

Շարունակելով վերոնշյալ դեպքով օպերատիվ տվյալների իրացումը՝ հիմնարկի ծառայողները չնախատեսված խուզարկություն են կատարել նույն կալանավորված անձի՝ Ղ Ա-ի հիվանդասենյակում և նրա քնելատեղից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, մեկ լիցքավորիչ, իսկ պատուհանագոգի վրայից հայտնաբերել են մեկ ինքնաշեն դանակ։ Վերջինս հայտարարել է, որ տվյալ արգելված իրերն իրեն չեն պատկանում: 

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր։ Քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից քաղաքացի Յ Ա-ն ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter