HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը սեպտեմբերի կեսերին Լեռնային Ղարաբաղի շուրջ գաղտնի բանակցություններ են վարել. Politico

ԱՄՆ-ի, Եվրամիության ու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Ստամբուլում, մինչև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի վրա հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ գաղտնի բանակցություններ են վարել։ Politico-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին։ 

Ինչպես պարբերականին հայտարարել է բարձրաստիճան դիվանագետներից մեկը, բանակցությունների մասնակիցները ցանկացել են ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումը և բացի Հայաստանից հումանիտար բեռներով բեռնատարների մուտքը Լաչինի միջանցք։

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման եղել է այն, թե ինչպես ապահովվի Արցախ բեռնատարների մուտքը, ինչպես նաև ինչպես պարենն ու վառելիքը մատակարարվեն Արցախի բնակչությանը։

Politico-ի տվյլաներով՝ ամերիկյան կողմին բանակցությունների ժամանակ ներկայացրել է Կովկասի հարցերով բանակցություններում ավագ խորհրդական Լուիս Բոնոն, Եվրամիությանը՝ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլարը, իսկ Ռուսաստանն էլ ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս տեղեկությունը, նշել է, որ մինչև ադրբեջանական կողմի հարձակումը, Բրյուսելն ու Վաշինգտոնը դիմել են Մոսկվային Լեռնային Ղարաբաղի թեմայով հանդիպում անցկացնելու համար։ «Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի գաղտնի բանակցությունների մասին ես չգիտեմ։ Մեզ դիմել են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, խնդրել են հանդիպում անցկացնել, ես կասեի՝ նույնիսկ շփումներ անցկացնել, և նրանց նպատակը նշվել է նաև հանդիպման ընթացքում։ Կողմերը տեսակետներ փոխանակեցին իրավիճակի վերաբերյալ։ Ահա և վերջ»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով TACC գործակալության հարցին։

Լուսանկարը՝ David Ghahramanyan/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter