
Գազանջատումներ հոկտեմբերի 5-ին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի թիվ 52/9-ից մինչև 83/3, Պ.Սևակ 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի «Մեքենաշինարարներ», «Ածխահատներ», «Բելոռուսներ», «Մինէներգո» միկրոշրջանների գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ախթալա, Շամլուխ քաղաքների, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Նեղոց բնակավայրերի, Քարկոփ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Մեկնաբանել