HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». եւս մեկ հյուրանոց

«ՉԻ» տեղեկություններով՝ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական շենքերից մեկր, որտեղ տեղակայված է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը, ինչպես նաեւ երեւանցիներին հայտնի «պոչտան», շատ շուտով հյուրանոցի է վերածվելու:

Հյուրանոցի ապագա սեփականատերերն արդեն ՀՀ իշխանության հետ պայմանավորվածության են եկել, եւ շատ շուտով այստեղ կառուցվելու է «Արարատ Հայաթ» բրենդը կրող հյուրանոցը:

Նկատենք, որ այս բրենդը բավականին հեղինակավոր համբավ ունի Մոսկվայում, որտեղ սիրում են միմյանց հետ հանդիպել հայ եւ ռուս օլիգարխները, պետական պաշտոնյաներն ու ստվերային գորշ կարդինալները:

Հյուրանոցը Մոսկվայում, ըստ այդմ նաեւ Երեւանում պատկանում է Աժ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանին, որր պատգամավոր դառնալուց առաջ եղել է Վայոց ձորի մարզպետ: Շրջանառվող լուրերի համաձայն` կառուցապատողները պահպանելու են շենքի արտաքին ֆասադը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter