
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գերագույն շտաբի պետին
ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գերագույն շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերինի հետ: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։
«ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, կարևորել Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ:
Կողմերը կարևորել են խաղաղության հաստատումը տարածաշրջանում»,- ասվում է ԱԽ գրասենյակի հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել