
Շվեյցարիան մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախից տեղահանված անձանց
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը 1,5 միլիոն ֆրանկ է հատկացրել այն մարդասիրական կազմակերպություններին, որոնք Հայաստանում օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և հենց բուն Ղարաբաղում ապրող անձանց։ Այդ մասին նշվում է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Շվեյցարիան ուժեղացնում է իր աջակցությունը Հայաստանում և տարածաշրջանում (ի նկատի ունեն Լեռնային Ղարաբաղը - խմբ.) քաղաքացիական բնակչությանը՝ հատկացնելով մոտ 1,5 միլիոն ֆրանկ (մոտ 1,63 միլիոն ԱՄՆ դոլար - խմբ.): Այդ գումարը կբաշխվի տեղում գործող մարդասիրական կազմակերպությունների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայք էջում։
Նշվում է, որ 500 հազար ֆրանկը (մոտ 540 հազար դոլար) հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ): Այս օգնությունը լրացնում է 1 միլիոն ֆրանկի գումարը, որը բեռն արդեն իսկ հատկացրել է ԿԽՄԿ-ին 2023 թվականին Հարավային Կովկասում իր գործունեության համար:
Լուսանկարը՝ ourescapeclause.com-ից
Մեկնաբանել