HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ծառուկյանը ճանապարհում եւ դիմավորում է

Ինչպես եւ սպասվում էր` Գագիկ Ծառուկյանը ճանապարհել եւ դիմավորել է Բրյուսել մեկնած Սերժ Սարգսյանին: Ըստ ականատեսների՝ Ծառուկյանը «ճանապարհողների» միջավայրում բոլորի հետ իրեն պահել է անկաշկանդ ու բավականին ջերմ:

«Ճանապարհե՞լ է նա նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որը նույն օրը մեկնել Է Մոսկվա» հարցին ԲՀԿ-ից ասացին, որ նա երբեք Քոչարյանին չի ճանապարհում: Այնպես որ, Ծառուկյանը երկու օրից ևս ստիպված կլինի հայտնվել օդանավակայանում, այս անգամ Սերժ Սարգսյանին «անկաշկանդ ու ջերմ» ճանապարհելու Ուկրաինա` «Եվրո-2012»-ի խաղը Յանուկովիչի հետ դիտելու համար:

«Ինքը չի՞ մեկնելու այդ խաղը դիտելու» հարցին ԲՀԿ-ում ասացին. ճիշտն ասած` տեղյակ չենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter