HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». դե պատասխանեք

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մոտ տասն օր առաջ հարց է ուղարկել ՀՀ կառավարությանը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին 2008-ին ազատազրկման դատապարտելու գործի հետ կապված:

Եվրադատարանը ցանկացել է ՀՀ կառավարությունից ճշտել, թե արդյոք Հայաստանի իշխանությունները չե՞ն կարծում, որ վկայի կողմից նախաքննության փուլում տրված մեղադրական ցուցմունքով մարդուն դատապարտելը, երբ այդ նույն վկան դատարանում իր ցուցմունքներից հրաժարվել է, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «6.1» կետի` արդար դատաքննության իրավունքի խախտում է:

Ակնհայտ է, որ Եվրադատարանը «հարվածելէ» Հայաստանի դատաիրավական համակարգի ամենացավոտ տեղին` խոշտանգումներով եւ ճնշումներով մարդկանցից ցուցմունքներ կորզելու եւ դրա հիման վրա անմեղ մարդկանց դատելու երեւույթին:

Այս որոշումը նաեւ վկայում է այն մասին, որ Եվրադատարանը սկսել է 2008-ի նախագահական ընտրությունների հետ կապված գործերի քննությունը, եւ մինչեւ տարեվերջ այդ գործերով կարող են նաեւ վճիռներ կայացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter