
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ, հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, հոկտեմբերի 8-ին առաձնին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, հոկտեմբերի 9-ին՝ 18-22մ/վ արագությամբ։
Հոկտեմբերի 5-7-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել