
Ադրբեջանի զինուժը կրակել է հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տանող մեքենայի վրա
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Ըստ ՊՆ-ի՝ տուժածներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել