HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահին

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության ընդլայնմանը, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Հայաստանում համապարփակ բարեփոխումների իրականացմանը, ներքաղաքական միջավայրին, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր: 

Զրույցի ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական մարմիններում ՀՀԿ պատգամավորների անդամակցությունը ԵԺԿ խմբակցություններին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter