HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության փոփոխություն՝ Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում

Հոկտեմբերի 9-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

Նժդեհի փողոցից Սևանի փողոցի խաչմերուկ ուղղությամբ նախկին 3 երթևեկելի գոտին կդառնա 4: Ավելացվող գոտին կգործի միայն ձախ՝ դեպի Արշակունյաց պողոտա: 

Գարեգին Նժդեհի - Սևանի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա և Նժդեհի հրապարակ 4 երթևեկելի գոտիներից 2-ը կլինեն դեպի ձախ, 1-ը՝ ուղիղ և ևս մեկը՝ ուղիղ և աջ:
Արշակունյաց պողոտայից դեպի Աշխատանքի հրապարակ և հակառակ ուղղությամբ դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց նախկին 4 երթևեկելի գոտիները կդառնան 5:  Երթևեկությունը կկազմակերպվի 1 աջ և 4 ուղիղ սկզբունքով:

Փոփոխություններով պայմանավորված՝ Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում մոտ 50 մ խորությամբ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառ-կայանումը:
Նժդեհի փողոցի հասարակական տրանսպորտի կանգառը կտեղափոխվի հրապարակի ուղղությամբ 10 մ:
Փոփոխությունն արվել է տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter