HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». միայն Հովիկ Աբրահամյանը

ԱԺ նորընտիր պատգամավորները կարծես թե չեն շտապում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ առայժմ միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է նոր նախագիծ ներկայացրել, որը, սակայն, դեռ չի ընդգրկվել ԱԺ օրակարգ:

Աբրահամյանն առաջարկել է փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում եւ փոքրաքանակ խմբակցություններին հնարավորություն ընձեռել, որ մեկ պատգամավորն ընդգրկվի միաժամանակ 3 մշտական հանձնաժողովում:

Խորհրդարանում օրենսդրական նախագծեր են ներկայացրել նաեւ հնաբնակներ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, Վահագն Մախսուդյանն ու ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանը: Սակայն նրանց ներկայացրածները նախորդ ԱԺ-ից մնացած նախագծեր են, որոնք օրենսդիրները կրկին դրել են շրջանառության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter