HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը կարող է կայանալ հոկտեմբերի վերջին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոկտեմբերի վերջին հրավիրել է Բրյուսել` հանդիպման: Այդ մասին, TACC գործակալության փոխանցմամբ, Գրանադայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի III գագաթնաժողովի ժամանակ լրագրողներին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

«Նախագահ Միշելը նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում հրավիրել է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն այսօր հրաժարվել էր մասնակցել Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ադրբեջանի հրաժարման պատճառը, ինչը չի թաքցնում Բաքուն, այս հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցության մերժումն էր Փարիզի ու Բեռլինի կողմից։ 

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter