
Ճապոնիան 2 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցելու համար
Ճապոնիայի կառավարությունը 2 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ կհատկացնի, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելուն: Այդ մասին նշվում է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Դրամական միջոցները կփոխանցվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի ու ջրի պաշարների գնման համար:
Լուսանկարը՝ Jackyenjoyphotography/Getty Images
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել