HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանցավոր կազմակերպության անդամները համակարգչային ներգործությամբ 19 մլն դրամ են հափշտակել. ՔԿ

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր կազմակերպության՝  Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անդամները համակարգչային ներգործությամբ 2022թ. մայիսի 17-ից մինչև 2023թ. մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում list.am կայքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման հայտարարություն տված մոտ 7 տասնյակ քաղաքացուց հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 19.038.349 ՀՀ դրամ գումար:

«Այնուհետև, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու կամ խեղաթյուրելու նպատակով, հանցավոր կազմակերպության անդամները նշված գումարները փոխանցել են տարբեր էլեկտրոնային  դրամապանակների և բանկային քարտերի, կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջոցով գումարը փոխակերպել են կրիպտոարժույթի՝ փոխանցելով տարբեր էլեկտրոնային դրամապանակներին և տնօրինել:

Հանցավոր խմբի երեք անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում»,- հայտնում է ՔԿ-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter