HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում են եղել Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը:

Կառավարության հաղորդմամբ, պատվիրակության անդամները Հայաստան են այցելել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների գնահատման նպատակով:

Այս համատեքստում, քննարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ռազմավարական հաղորդակցության, բարեփոխումների պլանի, ինչպես նաև արագ արձագանքման համար անհրաժեշտ կարիքների հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվել է հաղորդակցության համակարգի ինստիտուցիոնալացումը:

ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ կարողությունների զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արագ արձագանքման ոլորտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter