HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11 456 արցախցի կցագրվել է առողջության առաջնային օղակներին՝ պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել է թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:

Նազելի Բաղդասարյանը նշել է. «Բոլոր ուղղություններով շարունակվում են աշխատանքները, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարողանան ժամանակին կեցավայրով ապահովվել: Այս փուլում արդեն բնակարանների վարձակալության գործընթացն է տեղի ունենում»:

100 632 թիվը, որը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց քանակն է, փոփոխության չի ենթարկվել: Հաշվառված անձանց թիվը շուրջ 99 տոկոս է: Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրականացնում է նույնականացում՝ հաշվառման կրկնությունները բացառելու նպատակով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցած տվյալների համաձայն, ժամանածների շուրջ 75 տոկոսը գտնվում է տարբեր մարզերում: Տեղաբաշխվածությունն՝ ըստ մարզերի, հետևյալն է. Արագածոտնում՝ 3967, Արարատում՝ 18212, Արմավիրում՝ 8044, Գեղարքունիքում՝ 5125, Լոռիում՝ 4107, Կոտայքում՝ 21593, Շիրակում՝ 3707, Սյունիքում՝ 5444, Վայոց Ձորում՝ 2134, Տավուշում՝ 3139: Ընդհանուր թիվը կազմում 75 472: Ժամանածների շուրջ 52 տոկոսն օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից: Մնացած անձանց տրամադրվել է սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ շուտով Կառավարությունը կհաստատի 40 000 դրամ բնակարանի վարձակալության և 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարների հատկացման որոշումը:

Վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման նպատակով Կենտրոնական բանկն արդեն իսկ փոխանցել է 50 000 անձի բանկային քարտային տվյալներ Միասնական սոցիալական ծառայությանը: Այժմ տեղի է ունենում տվյալների համադրումը: Արդեն իսկ այսօր կմեկնարկի գումարների փոխանցումը: Փոխանցումներն իրականացվելու են աշխատանքային օրերին:

11 456 անձ կցագրվել է առողջության առաջնային օղակներին՝ պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին: Այս պահի դրությամբ առողջապահական տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 309 անձ, նրանցից 116-ի վիճակը գնահատվում է ծանր, 19-ը՝ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 5 երեխա, 3 երեխա՝ վիճակի բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել է ստացիոնար բուժման, 1 նորածին դուրս է գրվել:

7904 երեխա՝ դպրոցահասակ երեխաների շուրջ 38 տոկոսն, արդեն ընդգրկվել է կրթական հաստատություններում: Ըստ մարզերի՝ տեղաբաշխումը հետևյալն է. Սյունիքում՝ 320, Վայոց Ձորում՝ 152, Գեղարքունիքում՝ 367, Արարատում՝ 1221, Կոտայքում՝ 1348, Արագածոտնում՝ 371, Արմավիրում՝ 671, Շիրակում՝ 282, Լոռիում՝ 404, Տավուշում՝ 222, Երևանում՝ 2543 երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter