HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Գևորգյանը հանդիպել է Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարին

Հոկտեմբերի 6-ին Ժնևում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ։

ԱԳՆ հաղորդմամբ, Վահե Գևորգյանը Բարձր հանձնակատարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության հարցերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter