HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է դժվարին իրավիճակում պարոն Լենարչիչի այցը Հայաստան և նշել, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաև միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ Գրանադայում ունեցել է արդյունավետ քննարկումներ առկա կարիքների գնահատման և հետագա օժանդակության վերաբերյալ:

Յանեզ Լենարչիչը ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ օժանդակություն ցուցաբերելու Հայաստանի կառավարությանն ու ԼՂ հայությանը՝ ստեղծված խնդիրների մեղմման ու հաղթահարման նպատակով:

Զրուցակիցները քննարկել են հետագա փոխգործակցությանն ու քայլերին վերաբերող հարցեր»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter