HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ տնօրենի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերին աջակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձել մասնավորապես բնակապահովման խնդրին, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter