HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր խաչը Արցախում շարունակում է որոնողական աշխատանքները

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շարունակում է Արցախում մնացած մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք։ Հայտնում է ԿԽՄԿ-ն։

«Վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել ենք սնունդ և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև օգնել ենք երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։ Մարդկանց համար մեծ թեթևություն էր վերջապես խոսել իրենց հարազատների հետ, որոնք մինչ այդ պահը տեղեկություն չունեին իրենց գտնվելու վայրի մասին:
Այցելություններին մասնակցում են նաև մեր բժիշկները, որոնք գնահատել են խոցելի անձանց առողջական վիճակը՝ բժշկական կարիքները բավարարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ԿԽՄԿ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter