
Խիստ լարվածություն իսրայել-պաղեստինյան սահմանին. կողմերը հայտնում են զոհերի ու տասնյակ վիրավորների մասին
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածի տարածքից ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Տեղի ժամանակով սկսած 06:28-ից (Երևանի ժամանակով՝ 07:28), տագնապի ազդանշանները միացվել են երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում Թել Ավիվում և Երուսաղեմում։ Հրթիռակոծությունը շարունակվել է մոտ կես ժամ։ Բանակը Իսրայելի հարավային և կենտրոնական շրջանների բնակիչներին կոչ է արել մնալ պաշտպանված տարածքներում։
Israelis across the country—on Shabbat and the holiday of Simchat Torah—woke up to sirens sounding and Hamas firing rockets at them from Gaza this morning.
— Israel Defense Forces (@IDF) October 7, 2023
We will defend ourselves. pic.twitter.com/S9GN8fld4Y
«ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ զանգվածային հրթիռակոծություն է սկսել։ Մի շարք հատվածներում ահաբեկիչները ներթափանցել են իսրայելական տարածք»,- հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Մոհամադ Դեյֆը հայտարարել է, որ Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 հրթիռ։ «Սա երկրի վրա վերջին բռնազավթումը դադարեցնելու ամենամեծ ճակատամարտի օրն է»,- ասել է նա։
Israeli ambulance service, @Mdais, report 1 killed in rocket fire and 15 injured.
— Alistair Bunkall (@AliBunkallSKY) October 7, 2023
Footage of rocket impacts: pic.twitter.com/DjumRB6lWc
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները գրավել են «Էրեց» հսկիչ-անցագրային կետը, որից հետո ներթափանցել Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ սահմանամերձ քաղաք։ Associated Press-ը գրում է, որ սոցիալական ցանցերում Սդերոտից տեսագրություններ են հայտնվել, որտեղ երևում են զինված համազգեստով անձինք և լսվում են կրակոցների ձայներ։
BREAKING:
— Visegrád 24 (@visegrad24) October 7, 2023
It's likely that dozens of Israelis have been killed in a combined massive rocket barrage against Israel by Palestinian terror groups and infiltration of Sderot city by Hamas & I. Jihad fighters
Pictures show civilian families massacred at a bus stop & in their homes pic.twitter.com/Z0DUwKcwzm
Իսրայելական Magen David Adom ծառայությունը հայտնել է, որ Գեդերոտի տարածքային խորհրդի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 60-ամյա մի կին։ Երևանի ժամանակով առավոտյան 09:10-ի դրությամբ իսրայելական կողմից զոհվել է 1 մարդ, տուժել 16-ը, որից երկուսի վիճակը ծանր է։
מחבלים בעיר שדרות, מניחים מחסומים. מדובר במבצע גדול מאוד, שהמחבלים הכינו במשך חודשים. בצה"ל לא ידעו דבר, ולא נערכו לדבר. pic.twitter.com/GETW3gb0ay
— כל החדשות בזמן אמת 🟢 (@Saher95755738) October 7, 2023
The Jerasalem Post-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությանը, գրում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «պատերազմական պատրաստության վիճակի» մասին։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հավանություն է տվել պահեստազորի զորակոչի որոշմանը։ Իսրայելական զինվորականները հայտնում են, որ հարվածներ են հասցնում Գազայի հատվածի թիրախներին և փակում անկլավի շուրջ ճանապարհները։ Պաղեստինյան աղբյուրները ևս հայտնում են զոհերի և տասնյակ վիրավորների մասին։
Լուսանկարը՝ Amir Cohen / Reuters / Scanpix / LETA
Մեկնաբանել