HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից բռնի տեղահանված անձանց 99․3 տոկոսը հաշվառվել է

Հայաստանում հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված անձանց 99․3 տոկոսը: Այս մասին «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները ներկայացնելիս հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ժամանածների թիվը չի փոփոխվել, այն շարունակում է մնալ 100 հազար 632:

Բաղդասարյանի փոխանցմամբ՝ բռնի տեղահանված 76 հազար 692 արցախցիներ տեղավորվել են Հայաստանի տարբեր մարզերում։ Մասնավորապես` Արագածոտնի մարզում 4109 անձ է տեղավորվել, Արարատում` 18367, Արմավիրում` 8144, Գեղարքունիքում` 4895, Լոռիում` 4541, Կոտայքում` 22150, Շիրակում՝ 2168, Սյունիքում` 5438, Վայոց ձորում` 2303, Տավուշում` 3189։

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև նշեց, որ պետությունն արդեն աջակցել է շուրջ 58 հազար տեղահանվածների տեղավորման ու կեցության հարցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter