
Պաղեստինը հայտարարել է առնվազն 198 զոհի մասին
Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ուժերի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 198-ի։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվել է 198 մարդ»,- ասված է այդ երկրի առողջապահական գերատեսչության տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ։
Վերջինիս տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով վիրավորների թիվը 1610 է։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ իսրայելական ուժերի հարվածների հետևանքով զոհվել է 161 պաղեստինցի։
Լուսանկարը՝ BASHAR TALEB / AFP
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել