HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բենյամին Նեթանյահուն իսրայելական ընդդիմությանը հրավիրել է կազմելու ազգային միասնության կառավարություն

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, համաձայն իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության հայտարարության, ընդդիմադիր «Եշ ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին և «Մախանե մամլախտի» կուսակցության առաջնորդ Բենի Գանցին առաջարկել է կազմել ազգային միասնության կառավարություն։ 

Նախատեսվում է, որ այն կգործի, քանի դեռ շարունակվում է «Համաս»-ի հետ պատերազմը։ Այդ կառավարությունը բացառապես կզբաղվի անվտանգության հարցերով։

Haaretz-ի տվյալներով՝ Լապիդը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ նոր կառավարությունում չլինեն ամենածայրահեղ երկու քաղաքական գործիչները՝ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։ 

Նեթանյահուի հետ հանդիպումից հետո Լապիդն ընդգծել է, որ «պատերազմի ժամանակ չկա իշխող կոալիցիա և ընդդիմություն»։ Եվ նա, և Գանցը հայտարարել են, որ անկախ նրանից, թե արդյոք կստանան նախարարական պաշտոններ, Նեթանյահուի կառավարությունը իրենց լիարժեք աջակցությունը կստանա «Համաս»-ի դեմ պայքարում։ 

Ավելի վաղ Լապիդն ու Գանցը խստորեն քննադատում էին Նեթանյահուի կառավարությանն ու պայքարում դատական բարեփոխումների դեմ, որն առաջ էր մղում Իսրայելի վարչապետի գլխավորած կոալիցիան։ Այդ բարեփոխումների շուրջ ընթացող բազմամսյա բողոքի ցույցերն Իսրայելում ներքաղաքական լուրջ ճգնաժամ էին հասունացրել։ 

Լուսանկարները՝ Hadas Parush, Noam Revkin Fenton, Hadas Parush/ Flash90 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter