
Իսրայելը հարվածներ է հասցնում նաև Լիբանանի տարածքին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատասխան հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Ներկայումս ՑԱԽԱԼ-ի հրետանին հարվածներ է հասցնում Լիբանանի որոշ շրջանների, որտեղից մի քանի րոպե առաջ հարվածում էին իսրայելական տարածքին»,- հայտարարել է մամուլի ծառայությունը՝ այդ մասին գրառում անելով X-ի իր միկրոբլոգում։
In response to a Hezbollah shooting from Lebanon into Israel, IDF Artillery struck targets in the area.
— Israel Defense Forces (@IDF) October 8, 2023
An IDF UAV also struck Hezbollah terrorist infrastructure in the area of Mount Dov.
The IDF has taken preparational measures for this type of possibility. We will continue…
Իսրայելի բանակը հայտարարել է «բոլոր սցենարներին» պատրաստ լինելու մասին։ «Զինված ուժերը շարունակում են պաշտպանել Իսրայելի Պետության բնակիչների անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իսրայելական կողմը պնդում է, որ հարվածները հասցրել է «Հեզբոլահ» արմատական շարժումը։ Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ հարվածներ են հասցվել նաև «Հեզբոլահ»-ի՝ Դով լեռան շրջակայքում տեղադրված ենթակառուցվածքներին։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել