HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գազայի հատվածում զոհվել է առնվազն 20 երեխա

Գազայի հատվածում, Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է առնվազն 20-ի։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությանը։ 

Պաղեստինյան կողմի փոխանցմամբ՝ վիրավոր երեխաների թիվը առնվազն 120 է։ 

Ընդհանուր առմամբ, ինչպես փոխանցում է Al Jazeera-ն, Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը աճել է՝ հասնելով մինչև 256-ի։ Մոտ 1800 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

Պաղեստինյան Wafa լրատվական գործակալությունը հայտնում է, որ իսրայելական հարվածները հասցվել են Գազայի ողջ հատվածին՝ սկսած հարավում գտնվող Ռաֆա քաղաքից մինչև հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն։ 

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter