Սպանություն Իջևանում
Երեկ՝ ժամը 23:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Խորեն Հովհաննիսյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, 1981 թ. ծնված Հունան Թ.-ն, 1983 թ. ծնված Հայկ Ղ.-ն, 1973 թ. ծնված Աշոտ Ք.-ն, 1979 թ. ծնված Մարատ Խ.-ն և Խ. Հովհաննիսյանը Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող ռեստորանում մասնակցել են խնջույքի, որի ընթացքում Հունան Թ.-ն վիճաբանել է Խ. Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել նրան և կրծքավանդակի ձախ մասում պատճառել վնասվածք, ինչի հետևանքով Խ. Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
«Հունան Թ.-ն ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել