HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հզոր երկրաշարժ Աֆղանստանում. զոհվել է ավելի քան 2000 մարդ

Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերաթ պրովինցիայում` Իրանի հետ սահմանից ոչ շատ հեռու, 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան դրությամբ, ինչպես փոխանցում է Al Jazeera հեռուստաընկերությունը, զոհերի թիվը գերազանցել է 2000-ը։ Եվ այս թիվը, ըստ իշխող Թալիբան շարժման, վերջնական չէ։ 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերաթ քաղաքից մոտ 40 կիլոմետր դեպի արևմուտք։ Ցնցումները սկսվել են տեղի ժամանակով մոտ 11:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:30-ին)։ 

Բազմաթիվ շենքեր վնասվել են, մարդիկ հայտնվել են փլատակների տակ, առնվազն 3 ցնցում է գրանցվել։ Ականատեսները պատմում են, որ գրասենյակային տարածքները սկզբում սկսել են ցնցվել, իսկ այնուհետ փլուզվել են։ 

Արտակարգ ծառայության ներկայացուցիչ Մոսա Աշարին շաթաբ օրը լրագրողներին հայտնել էր. «Այսօրվա դրությամբ, ըստ մեր տվյալների, ավելի քան 1000 կանայք, երեխաներ և տարեցներ վիրավորվել են և մոտ 120 մարդ զոհվել է»։ Սակայն, կիրակի առավոտյան հայտնի դարձավ, որ զոհերի թիվը գերազանցել է 2000-ը։ «Ցավոք սրտի, զոհերի թիվը շատ մեծ է»,- առավոտյան հայտարարել է Աֆղանստանի կառավարության ներկայացուցչի տեղակալ Բիլալ Քարիմին։ 

Հերաթ քաղաքը Իրանի սահմանից գտնվում է ընդամենը 120 կիլոմետր հեռավորության վրա և համարվում է Աֆղանստանի մշակութային մայրաքաղաքը։ Համաշխարհային բանկի՝ 2019 թվականի տվյալներով՝ այս պրովինցիայում ապրում է մոտ 1,9 միլիոն մարդ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter