
Իլհամ Ալիևը ժամանել է Վրաստան
Հոկտեմբերի 8-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Ալիևի պատվին տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն։
Ադրբեջանի նախագահին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և պաշտոնատար այլ անձինք։
Օդանավակայանից Ալիևը մեկնել է Վրաստանի վարչապետի հետ հանդիպման։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել