HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Համաս»-ի մարտական թևը հայտարարել է Սդերոտի ուղղությամբ 100 հրթիռի արձակման մասին

«Համաս» խմբավորման մարտական թևը պնդում է, որ Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքի ուղղությամբ, որը Գազայի հատվածից գտնվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա, արձակել է շուրջ 100 հրթիռ։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը տարածվել է «Համաս» խմբավորման մարտական թևի տելեգրամյան ալիքում։ 

«Իզեդին ալ-Քասեմի բրիգադները զանգվածային հարվածներ են հասցնում բռնազավթված Սդերոտին, ապաստարանների ռմբակոծմանն ի պատասխան արձակվել է 100 հրթիռ»,- պնդում է «Համաս»-ի մարտական թևը։ 

Պաղեստինյան արմատականները նաև հայտնել են, որ իրենց մարտիկները լուսադեմին ևս մեկ ներթափանցում են իրականացրել Իսրայելի տարածք և «մաասնակցում են կատաղի բախումներին»։ 

«Այս գիշեր և լուսադեմին մեզ հաջողվել է գրավյալ տարածքների մի շարք վայրերում, մարտիկների և տեխնիկայի միջոցով մեր ուժերը ամրապնդելու համար, ներթափանցման գործողություններ իրականացնել»,- ասված է հայտարարության մեջ։ 

Գրոհայինները պնդում են, որ բախումներն ընթանում Օֆակիմ, Սդերոտ քաղաքների և Յադ-Մորդեխահ և Կֆար-Ազա բնակավայրերի շրջաններում։

Լուսանկարը՝ Edi Israel/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter