HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Համաս»-ը հայտարարել է ավելի քան 100 իսրայելցու գերեվարման մասին

«Համաս» արմատական խմբավորման գրոհայինները, Իսրայելի վրա հարձակման ժամանակ, գերեվարել են ավելի քան 100 մարդու, այդ թվում բարձրաստիճան զինվորականների։ Այդ մասին հայտարարել է «Համաս»-ի ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուքը։ 

Միևնույն ժամանակ «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման առաջնորդ Զիյադ ալ-Նահալան հայտնել է, որ իր գրոհայինները գերեվարել են մոտ 30 իսրայելցու։ Նա ընդգծել է, որ պատանդները տուն կվերադառնան միայն այն դեպքում, երբ պաղեստինյան բանտարկյալներն ազատ կարձակվեն իսրայելական բանտերից։ 

Իսրայելի կառավարությունը որևէ կոնկրետ գնահատական չի տվել իր քաղաքացիների թվի վերաբերյալ, որոնք գերեվարվել են «Համաս»-ի գրոհայինների կողմից։ Ի սկզբանե կարծիքներ կային, որ գերության մեջ կարող է գտնվել 150-200 մարդ։ 

Լրատվամիջոցների տվյալներով՝ պատանդների թվում կարող են լինել նաև այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Թայլանդի։

Լուսանկարը՝ AP Photo/Ali Mahmud

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter