Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, Տաշիր համայնք): Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել