
Արցախում ԿԽՄԿ-ն շարունակում է մարդկանց որոնումները
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախում շարունակում է մարդկանց որոնումները, այդ թվում՝ տարեցների, հիվանդների և հաշմանդամություն ունեցողների։ Այս մասին ԿԽՄԿ-ն հայտնում է X-ի իր էջում։
«Անցած օրերի մեր այցերի ժամանակ այնտեղ գտնվող մարդկանց տրամադրել ենք սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։
Կարողացել ենք նաև վերականգնել Արցախում գտնվող 3 մարդկանց կապը Հայաստանում գտնվող իրենց հարազատների հետ։
Մեր բժիշկները գնահատել են այնտեղ գտնվող խոցելի մարդկանց առողջական վիճակը և հոգում են նրանց բժշկական կարիքները»,-նշված է հրապարակման մեջ։
Լուսանկարը՝ ԿԽՄԿ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել