HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Իրանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին: 

Նախագահը շնորհավորել է դեսպան Ռեիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանքեր կներդնի ավելի ամրապնդելու հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում խորացնելու բազմաբնույթ համագործակցությունը:

Մուհամմադ Ռեիսին նշել է, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը և վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորին կնպաստի Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային փոխգործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter