HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 10-ի գիշերը, 11-ին առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հոկտեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 5-10մ/վ, հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, հոկտեմբերի 10-ին՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում այսօր երեկոյան ժամերին, հոկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ, 10-ին՝ 12-14մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter