HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ռոբին Վագեների հետ

Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կառավարության Հարավային Կովկասի, Մոլդովայի Հանրապետության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ միջհասարակական համագործակցության համակարգող, Բունդեսթագի անդամ Ռոբին Վագեների հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կարևորել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու համագործակցության խորացումը: Գոհունակությամբ արձանագրել են ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվացումը, բարձր մակարդակի փոխայցելությունները:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը գերմանական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգներին:

Գերմանական կողմին ներկայացվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը,  խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter