HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչի հետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման հարցերում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչները: Այս մասին հյատնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել բռնի տեղահանվածների կարիքների արդյունավետ արձագանքման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունավետ ձևաչափի վերաբերյալ՝ կարևորելով վերջիններիս հետ համատեղ նախատեսվող աջակցության ծրագրերի հասցեականության ապահոման անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter